ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2021 11:23
Ոստիկանության ծառայողները թմրանյութի նմանվող զանգված են հայտնաբերել
Փետրվարի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով նույն օրը ժամը 11:30-ին զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Ս. Մ.-ի առանձնատունը, որտեղ հյուրասենյակում դրված նարդու մեջ հայտնաբերվել է փաթեթավորված 0.27 գրամ չորացված և մանրացված կանաչ գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Փետրվարի 4-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով նույն օրը ժամը 15:00-ին զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ս. Ա.-ի առանձնատունը, որտեղ հյուրասենյակում աթոռի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է փաթեթավորված 0.21 գրամ չորացված և մանրացված կանաչ գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: