Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

17.03.2021 15:31

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտում, ծանոթացել շրջանային ոստիկանության բաժնի խնդիրներին ու անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:
Ռազմագործողությունների օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել էր նաև ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: Հրթիռի մեկ արկ ուղիղ նշանակետով ընկել էր վարչական շենքի 2-րդ հարկ, մյուսը՝ հայտնվել բակում:
Հրթիռակոծության հետևանքով ավերածություններն այստեղ շատ են: Բացի շենքի կրած վնասներից, զգալիորեն տուժել է նաև գույքը և նյութատեխնիկական բազան: Արտեմ Հարությունյանը ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության անձնակազմի հետ մեկտեղ գույքագրել և չափագրել են բաժնի կրած վնասները, որպեսզի կարճ ժամանակում վերականգնվեն:
Ոստիկանության պետը Մարտակերտի շրջանային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռոմա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են նաև ոստիկանության Գետավանի բաժանմունք: Տարածքը պատերազմից չի տուժել, բայց որպես նոր բաժանմունք՝ այստեղ էլ անհրաժեշտ գույքի ու պարագաների կարիք կա:
Պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ Ա.Հարությունյանն արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նշենք, որ ոստիկանության պետի հանդիպումները բոլոր ստորաբաժանումների ծառայողների հետ, ինչպես նաև այցերը շրջանային բաժիններ ու բաժանմունքներ՝ կշարունակվեն նաև առաջիկայում: