Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

25.08.2022 01:05

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն, ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն,  ԵՐԵԽԱՆԵՐ  ԵՆ
Արցախի Հանրապետությունում շուտով կմեկնարկի նոր՝ 2022-2023 ուսումնական տարին: ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը՝ նախարարի կարգադրությամբ, պատրաստվում է «Ուշադրությու՛ն, երեխաներ են» ուժեղացված տասնօրյակին:
 
Հարգելի՛ հայրենակիցներ
 
Ներքին գործերի նախարարությունը շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և հիշեցնում, որ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը Հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությու՛ն, երեխաներ են» կարգախոսով:
 
Այդ ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ՝ երթևեկության կանոնների վերաբերյալ:
 
Ծնողներին հորդորում ենք երեխաների նկատմամբ լինել ավելի ուշադիր և հատկապես նրանց ներկայությամբ խուսափել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից:
 
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու համար, ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում երթևեկության մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
ՆԳՆ ոստիկանության ՃՈ պետ Մավրիկ Նասիբյան