ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.08.2020 12:48
Չի ենթարկվել ՃՈ ծառայողի օրինական պահանջին
Օգոստոսի 26-ին ժամը 21:30-ին ԱՀ ոստիկանության ՃՈ տեսուչ Ս. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Հաթերք գյուղում ծառայություն իրականացնելիս Մարտակերտի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Մ.-ն իր ծառայությունը խոչնդոտելու նպատակով առաջացրել է վիճաբանություն:
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 26-ին ժամը 20:00-ի սահմաններում, Հաթերք գյուղում ԱՀ ոստիկանության ՃՈ ավագ տեսուչը ծառայություն իրականացնելու ժամանակ վարորդական փաստաթղթերի առկայությունը ստուգելու նպատակով կանգնեցրել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Թ. Մ.-ի կողմից վարվող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, ով 21.08.2020թ-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, համապատասխան արձանագրություն կազմելու ընթացքում ներկայացել է վերջինիս հայր` Ա. Մ.-ն, վիճաբանության մեջ է մտել, փորձել հարվածել տեսուչներից մեկին, ապա քաշքշել ՃՈ մյուս տեսուչին։
Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: