ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2021 12:04
Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ վարել է մեքենա.
Հուլիսի 17-ին, ժամը 16:25-ի սահմաններում Մարտունի քաղաքի Չարենցի փողոցում ՃՈ տեսուչը կանգնեցրել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ՝ Մարտունի քաղաքի բնակիչ Ս. Ա.-ն (ծնված 2003թ.), չի ներկայացրել վարորդական իրավունքի վկայական:
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ Ս. Ա.-ին չի տրվել վարորդական իրավունքի վկայական և նույն արարքի համար վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին վարել է տրանսպորտային միջոց։
Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նախապատրաստվում են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար։