ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.11.2015 17:39
Պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ
Նոյեմբերի 24-ին Մարտունու շրջհիվանդանոցից ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ սրունքի և աջ ոտնաթաթի բեկորային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Գիշի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Զ. Ա-ն:
Պարզվել է, որ Զ. Ա-ն վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի «Մուղանլու» կոչվող տեղամասում «ԴՏ-75» տրակտորով հերկ կատարելու ժամանակ` գնդիկային ավիառումբի վրա պայթելու հետևանքով: