Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

09.06.2021 15:21

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերում.

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերում.

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։

Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվեց 43 ծառայող։ Կռվելով մինչև վերջ՝ նրանք անմահացան Շուշիի մատույցներում։

Բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի տեղակալ Արտաշես Մուղնեցյանը։ Հայտարարվեց մեկ րոպե լռություն, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվեցին ծնողներին, երեխաներին ու կանանց։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո զորամասի գումարտակում ներկայացվեց ոստիկանության զորքերի զորամասի պատմությունն ու անցած մարտական ուղին։

Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց ոգեկոչման և հիշատակի աղոթք, ինչից հետո բացվեց «Հավերժության ճանապարհ» փառքի անկյունը։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին։ Նրանց սխրանքն անմահ է, նրանց անունը՝ մեր սրտերում։