ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2021 13:43
Պարզաբանումներ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում
Մարտի 24-ին ՔՀԲ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ս.թ. մարտի 2-ին ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի մոտ Մարտունու շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Ս. Գ.- ծեծի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ս. Մ.-ին, որից հետո Ս. Մ.-ի մտերիմ մայրաքաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ռ. Գ.-ն իբրև Ս. Մ.-ի ստացած մարմնական վնասվածքների բուժման ծախս, չարաշահելով Ս. Գ.-ի վստահությունը, նրանից վերցրել է 600.000 դրամ գումար, որից 100.000 դրամը փոխանցել է Ս. Մ.-ին, իսկ 500.000 դրամը օգտագործել անձնական կարիքների համար:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: