01.09.2022 10:58
Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում է բոլոր դպրոցականներին, ուսուցիչներին ու ծնողներին, մաղթում, որ ուսումնառության ողջ ընթացքը բոլոր աշակերտների համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան, իսկ ուսուցիչներին՝ ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում՝ քաջառողջ կյանք ու բազում հաջողություններ:
ՆԳ նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից10-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ճանապարհային ոստիկանությունն անց է կացնելու «Ուշադրությո՛ւն երեխաներ են» ամենամյա միջոցառումը, որը միտված է պահպանելու հասարակական կարգն ու անվտանգ երթևեկությունը:
Հորդորում ենք երթևեկության բոլոր մասնակիցներին, ցուցաբերել զգուշավորություն և պահպանել երթեկության անվտանգության կանոնները:
Ճանապարհային ոստիկանության ծառայողներն առաջիկա օրերին բոլոր դպրոցներում ճանապարհային անվտանգության վերաբերյալ դաս-պարապմունքներ կվարեն, իսկ անչափահասների գործերով տեսուչները՝ երեխաների իրավունքներին վերաբերող դասընթացներ: