ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2018 15:04
Խուլիգանություն՝ Ճարտար քաղաքում
Մարտի 22-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 8-ին ժամը 22:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում տեղակայված, նույն քաղաքի բնակիչ՝ 1987թ. ծնված Գ.Հ.ին պատկանող առևտրի սրահի դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1989թ. ծնված Հ.Գ-ի, 1991թ. ծնված Մ.Ս-ի, 1989թ. ծնված Հ.Ս-ի, 1989թ. ծնված Օ.Հ-ի, և Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1977թ. ծնված Ս.Դ-ի, 1979թ. ծնված Կ.Բ-ի, 1980թ. ծնված Մ.Հ-ի, իսկ մյուս կողմից Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1993թ. ծնված Դ.Հ-ի, 1992թ. ծնված Ն.Հ-ի, 1994թ. ծնված Ս.Հ-ի, 1991թ. ծնված Ա.Բ-ի, 1992թ. ծնված Հ.Պ-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու ջարդելով նշված առևտրի սրահի պատուհանի ապակիները՝ խախտել հասարակական կարգը: