ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2020 12:28
Վիճաբանության արդյունքում մարմնական վնասվածք է ստացել
Հունիսի 29-ին Բերձոր քաղաքի բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 18:35-ին գանգուղեղային փակ տրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Ռ. Վ.-ն, ով բանավոր հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը թթենուց վայր ընկնելու հետևանքով։
Ստուգմամբ պարզվել է, որ Ռ. Վ.-ն նշված վնասվածքը ստացել է հունիսի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի հարակից «Ճտանոց» կոչվող տարածքում, պարտք ու պահանջի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Բերձոր քաղաքի բնակիչ, Ա. Տ.-ի կողմից ձեռքերով հարվածներ ստանալու հետևանքով:
Ա. Տ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: