ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2021 11:50
Վիճաբանության արդյունքում քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել
Մարտի 25-ին ժամը 15:40-ին քաղաքացիներից հեռախոսով հաղորդել են այն մասին, որ Թումանյան փողոցի թիվ 82 հասցեում տեղակայված կիսակառույց շինության ներսում դանակահարված մարդ կա:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 15:15-ի սահմաններում, նշված հասցեում առաջացած վիճաբանության ընթացքում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Մ.-ն թիթեղյա անկյունակով մեկ անգամ հարվածել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Փ.-ի պարանոցին, պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: