ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.08.2020 19:09
Վիճաբանության դեպքեր են գրանցվել
Օգոստոսի 20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:15-ին քթի կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2006թ.ծնված Ա. Ք.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2 հիմնական դպրոցի դիմաց տեղակայված «Զելյոնկա» կոչվող տարածքում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից՝ Ա. Ք.-ի և 2006թ.ծնված Գ. Մ.-ի, իսկ մյուս կողմից՝ 2004թ.ծնված Գ. Ղ.-ի և 2004թ.ծնված Ա. Դ.-ի միջև, որի ընթացքում Ա. Դ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Ա. Ք.-ի դեմքին, իսկ Գ. Ղ.-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է Ա. Ք.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Օգոստոսի 20-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1987թ.ծնված Թ. Ս.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Իվանյան գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի բնակչուհի,1973թ.ծնված Կ. Մ.-ի տան բակում վիճաբանություն է առաջացել նշված շրջանի բնակիչներ՝ 1987թ.ծնված Ս. Շ.-ի և 1986թ.ծնված Կ. Մ.-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքերով, ոտքերով և փայտով հարվածներ է հասցրել Ս. Շ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտունի քաղաքի «Կարվինա պավարոտ» կոչվող տեղանքի հարակից տարածքում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1996թ.ծնված Վ. Ե.-ի և ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Կ. Շ.-ի, իսկ մյուս կողմից Մարտունի քաղաքի բնակիչ,1993թ.ծնված Մ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս քաշքշել և հարվածներ է հասցրել Վ. Ե.-ին և Կ. Շ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Օգոստոսի 20-ին Քարվաճառ քաղաքի բնակչուհի,1986թ.ծնված Ա. Հ.-ն հեռախոսով հաղորդել է Ահ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում կայանված նույն քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Զ. Մ.-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանություն է առաջացել վերջինիս և Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Գ. Հ.-ի միջև, որի ժամանակ Զ. Մ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Հ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Զ. Մ.-ն բերման է ենթարկվել Շահումյանի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շշրջանային բաժինը:
Oգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի ծառայողները ծառայության ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցից ոստիկանության Ստեփանակերտի ՔՈՎ հերթապահ մաս բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2003թ.ծնված Հ. Ա.-ին, 2009թ. ծնված Բ. Ի.-ին,2003թ.ծնված Ա. Ի.-ին, 2003թ.ծնված Հ. Կ.-ին, 1999թ.ծնված Թ. Թ.-ին, 2002թ.ծնված Ա. Պ.-ին, 2002թ.ծնված Ա. Վ.-ին, 2003թ.ծնված Ա. Մ.-ին, 2002թ.ծնված Դ. Բ.-ին, 23002թ.ծնված Ա. Շ.-ին և 2002թ.ծնված Ա. Գ.-ին, ովքեր դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով վիճաբանության մեջ են մտել իրար հետ ու փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Օգոստոսի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ օգոստոսի 20-ին ժամը 23:30-ի սահմաններում իր հերթապահության ժամանակ ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների կողմից վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով շրջանային բաժին հրավիրված Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Հ. Հ.-ն վիճաբանության մեջ է մտել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողներ՝ 1990թ.ծնված Է. Ս.-ի, 1989թ.ծնված Մ. Մ.-ի և 1991թ.ծնված Ս. Ա.-ի հետ, որի ընթացքում անցենզուր հայհոյանքների ուղեկցությամբ բռունցքով երկու անգամ հարվածել է Մ. Մ.-ի դեմքին, այնուհետև մոտ 20 րոպե շարունակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ և կոպիտ կերպով խախտելով շրջանային բաժնի բնականոն աշխատանքը, մտել է շրջանային բաժնի թիվ 3 աշխատասենյակ և ձեռքով հարվածելով ջարդել աշխատասենյակի պատուհաններից մեկի ապակին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: