ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.01.2016 16:16
Վիճաբանության ժամանակ հրազեն է օգտագործել
Հունվարի 23-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն շրջանի Մարաթուկ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1963թ. ծնված Վ. Ղ-ի և 1964թ. ծնված Ս. Թ-ի միջև, որի ընթացքում վերջինս հրացանով կրակել է Վ. Ղ-ի ուղղությամբ` ձեռքի շրջանում հասցնելով հրազենային վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: