ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.08.2020 15:00
Վիճաբանություն շենքի բակում
Օգոստոսի 11-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Վաղարշյան փողոցի թիվ 50 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում, Վաղարշյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել ամուսիններ՝ 1988թ.ծնված Ա. Հ.-ի և 1998թ.ծնված Ս. Հ.-ի միջև, որի ընթացքում Ա. Հ.-ն ապակյա տարան նետել է վերջինիս ուղղությամբ, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված շենքի բակում, որին միջամտել են Ս. Հ.-ի հայրը` Շուշի քաղաքի բնակիչ,1961թ.ծնված Բ. Ծ.-ն և հարազատ եղբայրը՝ 1993թ.ծնված Ս. Ծ.-ն, որի արդյունքում Ս. Հ.-ն դեմքի բազմաթիվ սալջարդներով, երկու դաստակի կտրած վերքերով, աջ դաստակի 3-րդ մատի մկանի վնասումով և Ս. Ծ.-ն ձախ աչքի շրջանի հեմատոմայով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: