ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2021 11:04
Վիճաբանություն
Մարտի 1-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում, Սոս գյուղի վարչական տարածքում Ճարտար քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Ա. Պ.-ի և Մարտունու շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Ա. Դ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ, դեպքի վայրում գտնվող Ճարտար քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Հ. Պ.-ն վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում Հ. Պ.-ն երկու անգամ հարվածել է ոստիկանության ծառայողի ոտքին, քաշքշել և պատռել բաճկոնը:
Հ. Պ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու շրջբաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: