ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2020 12:52
Վիճաբանություն
Օգոստոսի 1-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի Ս. Հ.-ն հեռախոսով հայտնել է այն մասին, որ Շիրակ գյուղում իր եղբորը դանակով հարվածել են։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1954թ.ծնված Ս. Հ.-ի տան բակում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1985թ.ծնված Ժ. Հ.-ի և 1977թ.ծնված Գ. Մ.-ի միջև, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետև Գ. Մ.-ն սեղանից վերցնելով 2 հատ ապակյա բաժակ, հարվածել է Ժ. Հ.-ի գլխին, ինչպես նաև տեղում առկա միս խորովելու համար նախատեսված երկաթյա ձողով 3 անգամ հարվածել վերջինիս ձախ ձեռքի դաստակին, ինչի հետևանքով Ժ. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Գ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։