ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2020 11:51
Վիճաբանություն՝ Բերձոր քաղաքում
Հուլիսի 11-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Բերձոր քաղաքի «Անուշ» բենզալցակայանի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 23.55-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ՃՈ տեսուչները Բերձոր քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացնելու ընթացքում, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրին, անսթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու կասկածանքով կանգնեցրել են Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ 1998թ.ծնված Վ. Պ.-ի վարած »ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում Վ. Պ.-ն և նույն մեքենայի ուղևորներ՝ 1998թ.ծնված Ս. Շ.-ն ու Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1986թ.ծնված Ռ. Ա.-ն չեն ենթարկվել ՃՈ տեսուչների, ինչպես նաև դեպքի վայր ժամանած շրջանային բաժնի օպերատիվ խմբի ծառայողների օրինական պահանջներին և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչի կապակցությամբ բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: