ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.04.2020 11:34
Վիճաբանություն՝ Հադրութի շրջանում
Ապրիլի 21-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 20-ին ժամը 23:30-ի սահմաններում Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղում վիճաբանություն է առաջացել մի կողմից Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1997թ. ծնված Հ. Հ.-ի, 1998թ. ծնված Է. Հ.-ի, իսկ մյուս կողմից Հադրութ քաղաքի բնակիչներ՝ Ա. Ս.-ի և 1995թ. ծնված Ա. Բ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: