ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.03.2020 10:54
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Մարտի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1989թ. ծնված Ն. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն որ նույն օրը ժամը 18:20-ի սահմաններում իր նախկին ամուսին` Ասկերան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Հ.-ն ներկայացել է իրենց բնակարան, որտեղ կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել, որի արդյունքում վերջինս հայհոյանքներ հնչեցնելով հրել է իրեն, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել վիճաբանությանը միջամտած Ն.Հ.-ի հոր՝ 1962թ. ծնված Ռ. Մ.-ի դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: