ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.03.2020 10:54
Վիճաբանություն՝ Մարտակերտի շրջանում
Մարտի 7-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը կզակի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ն. Գ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 2001թ. ծնված Ա. Ս.-ն վիճաբանության մեջ է մտել իր տատ` նույն քաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Վ. Դ.-ի հետ, որին միջամտած Ն. Գ.-ն մոտեցել է Ա. Ս.-ին և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ Ա. Ս.-ն գրիչով հարվածել է Ն. Գ.-ի դեմքին՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: