ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2020 13:54
Վիճաբանություն՝ Քաշաթաղի շրջանում
Սեպտեմբերի 5-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1985թ.ծնված Հ. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն շրջանի բնակիչ Ա.-ն վիճաբանության մեջ է մտել իր ամուսին՝ 1987թ.ծնված Ա. Հ.-ի հետ:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ա. Հ.-ն իրենց տան բակում ծագած տարաձայնության պատճառով վիճաբանության մեջ է մտել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1971թ.ծնված Ա. Բ.-ի հետ, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: