ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2021 11:58
Վիճաբանություն՝զբոսայգում
Փետրվարի 22-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Ստեփան Շահումյանի անվան զբոսայգում մարդ կա գետնին ընկած, ով էլ հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել:
Ստուգմամբ պարզվել է, որ գետնին ընկած անձը հանդիսանում է մայրաքաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Ս. Հ.-ն, ով ժամը 16:00-ի սահմաններում նշված զբոսայգում վիճաբանության մեջ է մտել մայրաքաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Ս.-ի հետ, որտեղ վերջինս 1 անգամ բռունցքով հարվածել է Ս. Հ.-ի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին և աջ այտի շրջանում ստացել մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: