ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 12:59
Վիճաբանություն՝Հադրութի շրջանում
Ապրիլի 30-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Թաղասեռ գյուղում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1974թ. ծնված Ա. Հ.-ի և 1991թ. ծնված Ա. Խ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: