ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.09.2020 11:54
Վիճաբանություն՝Հադրութի շրջանում
Սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 12:20-ին ձախ լ այտային շրջանի սալջարդով իրենց մոտ է Հադրութի շրջանի բնակչուհի, 1967թ.ծնված ընդունվել Ս. Ա.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին ժամը 11:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի գյուղերից մեկում տեղակայված 1949թ.ծնված Զ. Ա.-ին պատկանող առանձնատան հյուրասենյակում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և նրա դստեր՝ Ս. Ա.-ի միջև, որի ընթացքում Զ. Ա.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Ս. Ա.-ի դեմքին՝ պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: