ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2020 10:37
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Դեկտեմբերի 26-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 03:35-ին ձախ ազդրի ծակած կտրած վերքով և աջ ձեռքի մատների ջնջխված վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ,1995թ.ծնված Ա. Ս.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 03:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող խորովածանոցում վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքում հաշվառված 1991թ.ծնված Գ. Մ.-ի Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ. Մ.-ն դանակով հարվածել է Ա. Ս.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: