ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:52
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Մայիսի 29-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցի թիվ 2ա շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 21:15-ի սահմաններում նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 2004թ.ծնված Մ. Հ.-ի և 1997թ.ծնված Ա. Գ.-ի միջև, որի ընթացքում վերջինս մեկ անգամ ոտքով հարվածել է Մ. Հ.-ի ոտքին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: