ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.08.2020 13:39
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Օգոստոսի 30-ին ՊՊԾ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ օգոստոսի 30-ին ժամը 01:20-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում տեղակայված «Պարադայս» դիսկոակումբի դիմաց առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հարվածներ հասցնելու կասկածանքով ոստիկանության քաղաքային վարչության հերթապահ մաս բերման են ենթարկվել մայրաքաղաքի բնակիչներ՝1981թ.ծնված Ս. Ա.-ն, 1997թ.ծնված Տ. Գ.-ն,1996թ.ծնված Հ.Պ.-ն, 1990թ.ծնված Մ.Խ.-ն, և Մարտունու շրջանի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ս. Պ.-ն և 1999թ.ծնված Ռ. Պ.-ն։ Ստուգումներից պարզվել է, որ նույն օրը ժամը 01:20-ի սահմաններում նշված ակումբի դիմաց առաջացած վիճաբանության ընթացքում Տ. Գ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է Ս. Ա.-ի դեմքին պատճառելով մարմնական վնասվածք, իսկ բերման ենթարկված մնացած անձինք միջամտել են վեճը դադարեցնելու նպատակով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: