ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2020 13:57
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 6-ին ժամը 20:15-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի Ն. Ստեփանյանի անվան զբոսայգում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Ն. Ստեփանյանի անվան զբոսայգում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1994թ.ծնված Բ. Ա.-ի և 2002թ.ծնված Վ. Ա.-ի, իսկ մյուս կողմից 1977թ.ծնված Ա. Գ.-ի և 1982թ.ծնված Ա. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: