ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2014 16:57
Վրաերթ Իսակովի փողոցում
Հունիսի 16-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ծնկահոդի կոտրվածքով բուժօգնության է դիմել Շինարարների փողոցի N տան բնակչուհի, 1955թ. ծնված Ս. Թ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16:20-ի սահմաններում, Սասունցի Դավթի փողոցի N տան բնակիչ, 1992թ. ծնված Մ. Ջ-ն, վարելով «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենան, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ս. Թ-ին: