ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2020 14:23
Վրաերթ՝ Ստեփանակերտ քաղաքում
Սեպտեմբերի 5-ին ժամը 20:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Վ. Պ.-ն վարելով «ԳԱԶ-31105-120» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 4ա շենքի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի երկու բնակիչների՝ 1975թ.ծնված Լ. Ա.-ին և 1994թ.ծնված Ա. Հ.-ին, ինչի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ԳԱԶ-31105-120» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: