ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.05.2020 11:18
Վրաերթ՝Ստեփանակերտում
Մայիսի 07-ին «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել է այն մասին, որ նույն օրը ժամը 10:30-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բուժօգնություն են ցուցաբերել մայրաքաղաքի բնակիչ 1947թ.ծնված Ի. Զ.-ին, որի մոտ առկա էր ձախ ծնկան հատվածի սալջարդ, որը ստացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
ԱՀ ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ի սահմաններում մայրաքաղաքի բնակչուհի, 1980թ. ծնված Ա. Ա.-ն վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Դ. Բեկ և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ի. Զ.-ին:
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: