Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

15.10.2021 15:22

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Աշոտ Դալլաքյան.

 Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Աշոտ Դալլաքյան.
Մեկ տարի առաջ այս օրը՝2020 թվականի հոկտեմբերի 15-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության սերժանտ Աշոտ Դալլաքյանը:
 
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր առաջին տեղակալ Նորայր Բաբայանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոն, ծաղիկներ խոնարհել հերոս ոստիկանի շիրմաքարի պատվանդանին, հարազատների հետ միասին հարգանքի տուրք մատուցել Աշոտի հիշատակին:
 
Ոստիկանության պետը համակարգի ամբողջ անձնակազմի ցավակցությունն է փոխանցել Դալլաքյանների ընտանիքի անդամներին ու մտերիմներին:
 
Աշոտ Ռուբենի Դալլաքյան
 
Ծնվել է 1981թ. մայիսի 6-ին Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղում։
 
1999-2001թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
 
2009թ.օգոստոսի 3-ից ծառայության է անցել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում։
 
2019թ.հոկտեմբերի 4-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի փակ ուղղիչ տեղամասի կրտսեր տեսուչ։
 
Ուներ ոստիկանության սերժանտի կոչում։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» կոչվող տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
 
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
Հանգչում է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր պանթեոնում: