Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

16.10.2021 17:54

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Բենիկ Համբարձումյան.

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Բենիկ Համբարձումյան.
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության լեյտենանտ Բենիկ Համբարձումյանը: Այսօր հերոսի հիշատակի օրն է:
 
Բենիկ Համբարձումյանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, այսօր Երևանի Եռաբլուր-պանթեոնում հերոսի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ՝ ոստիկանության պետի տեղակալ Վրույր Խաչատրյանի, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանի, Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ:
 
Բենիկի հարազատներին ու մտերիմներին զորակցություն են հայտնել նաև ոստիկանության նախկին պետ՝ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը:
 
Բենիկ Դավթի Համբարձումյան
 
Ծնվել է 1996թ. հունիսի 6-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում։
 
2014-2016թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
 
2020 թ.սեպտեմբերի 10-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։
 
Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։
 
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հանգչում է Երևանի Եռաբլուր-պանթեոնում: