Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

15.10.2021 15:13

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Հրայր Դանիելյան.

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Հրայր Դանիելյան.
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության լեյտենանտ Հրայր Դանիելյանը:
 
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱՀ ոստիկանության նախկին պետ, այժմ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այցելել է Մարտունու շրջանի Նորշեն համայնք, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել և խնկարկել հերոսի շիրմին:
 
ՆԳ նախարարն իր ու ամբողջ համակարգի անձնակազմի անունից զորակցություն և մշտապես աջակցելու պատրաստակամություն է հայտնել Դանիելյանների ընտանիքին, Հրայրի հարազատներին ու մտերիմներին:
 
Հրայր Մհերի Դանիելյան
 
Ծնվել է 1997թ. հուլիսի 22-ին Մարտունու շրջանի Նոր-շեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում։
 
2015-2017 թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
 
2020թ.օգոստոսի 15-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։
 
Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
 
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
 
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։
 
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
 
Հանգչում է հայրենի գյուղի հերոսների հուշահամալիրում: