ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2020 11:13
Քաղաքացին անգիտակից վիճակում ընդունվել է բժշկական կենտրոն
Դեկտեմբերի 18-ին ժամը 20:00-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ դեկտեմբերի 17-ին ժամը 20:00-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ա.-ն մարմնի տարբեր մասերի կապտուկներով և արյունազեղումներով:
Ըստ բժշկի տված տեղեկանքի Ա. Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: