Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

31.05.2022 11:48

Օպերատիվ խորհրդակցություն ՔՀ վարչությունում՝ ոստիկանության պետը տվել է մի շարք հանձնարարականներ

Օպերատիվ խորհրդակցություն ՔՀ վարչությունում՝ ոստիկանության պետը տվել է մի շարք հանձնարարականներ
ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ անց է կացրել օպերատիվ-աշխատանքային խորհրդակցություն:
 
Օրակարգում՝ զենք-ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքներն են:
 
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՔՀ վարչության պետ գնդապետ Արայիկ Գասպարյանը, ներկայացնելով տարեսկզբից առ այսօր կատարված աշխատանքները, բնակչության շրջանում ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերքի հայտնաբերման, առգրավման և կամովին հանձման, ուղություններով:
 
Այսպես, վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված օպերատիվ-հետախուզական և համապատասխան պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել, ինչպես նաև կամովին հանձնվել է 13 միավոր տարբեր մոդելի զենքեր, 1103 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ, ինքնաձիգի պահեստատուփեր և այլ ռազմամթերք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ:
 
Ակտիվ աշխատանքներ են իրականացվել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ զորահավաքին հանրապետության շրջանների վարչակազմերին, համայնքներին և այլ գերատեսչություններին տրամադրված հրաձգային զենքերի, ռազմամթերքի հայտնաբերման և պաշտպանության բանակի սպառազինության պահեստ վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում հայտնաբերվել է 11 միավոր տարբեր մոդելների զենքեր և որոշակի քանակությամբ ռազմամթերք:
 
Արտյոմ Հարությունյանը վարչության անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, կենտրոնացնել ամբողջ ներուժը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ուժեղացնել պրոֆիլակտիկ աշխատանքները՝ բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք և ռազմամթերքի կամովին հանձման, հայտնաբերման, ինչպես նաև առգրավման ուղություններով:
 
Օրակարգից դուրս քննարկվել են օպերատիվ ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր: