ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.08.2021 11:13
Ֆուտբոլի մրցաշարում հաղթող է ճանաչվել ԱՀ ՆԳ նախարարության հավաքական թիմը
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում՝ ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ պետական կառույցների և հիմնարկ-ձեռնարկությունների միջև մեկնարկել է ֆուտբոլի մրցաշար:
Յոթ օր տևած մրցապայքարին մասնակցել է նաև ՆԳ նախարարության հավաքական թիմը:
Մրցաշարին մասնակցել է 10 թիմ, որոնք բաժանված էին 2 ենթախմբերի: Հնգօրյա պայքարից հետո առաջին երկու տեղերը զբաղեցրել են ՆԳՆ և ԱԱԾ թիմերը, որոնք մտել են կիսաեզրափակիչ:
Երեկ տեղի ունեցած ուժեղ մրցապայքարի արդյունքում՝ ՆԳ նախարարության թիմը 2:0 հաշվով եզրափակիչ փուլում կրեց ԱԱԾ թիմին:
Խաղին հետևել են ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը և նախարարության ծառայությունների ղեկավար կազմը:
Առաջնության գավաթը հաղթող թիմին է փոխանցել ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
ֆուտբոլի մրցաշարի նպատակն է բարձրացնել մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակը, ամրապնդել առողջ ապրելակերպը և հույս ու հավատ ներշնչել՝ վաղվա օրվա հանդեպ: