Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ



Սույն թվականի հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում կայացավ  կոլեգիայի նիստ, որը ղեկավարում էր  ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Կոլեգիայի նիստի օրակարգի 1-ին հարցով՝ ոստիկանության 2017թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

2017թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 13%-ով կամ 47 դեպքով (2016թ.` 362, 2017թ.` 409), որը հիմնականում պայմանավորված է մարդու կյանքի և առողջության, հասարակական անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:

Հանցագործությունների աճին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը`  10.000 բնակչի հաշվարկով կազմելով 28 դեպք, 2016թ.   1-ին կիսամյակի  24.9-ի համեմատ:

Հաշվետու կիսամյակում 11-ով (145-ից 156) աճել են միջին ծանրության, 6-ով (26-ից 32) ծանր հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 9 դեպքով (12-ից 3): Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 դեպքով (4-ից 2):

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների  70.5%-ը (2016թ.` 71,9%)` գողության դեպքեր են։ Սեփականության դեմ ուղղված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում գույքի հուսալի պահպանության ուղղությամբ:           

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում 18 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 19 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կողմից կատարված 23 դեպքի համեմատ։     

2017թ. 1-ին կիսամյակում հանցագործությունների աճի պարագայում  նվազել է  դրանց բացահայտման  արդյունավետությունը։ Այսպես` գրանցված 409 (2016թ.՝ 362) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 399 դեպքից  բացահայտվել է  329-ը կամ  95.1%-ը (2016թ՝. 358-ից 314  կամ   98.1%-ի համեմատ)։

Վարույթում գտնվող քրեական գործերով 425 (2016թ.՝ 400) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող  415 դեպքերից  բացահայտվել է  334-ը կամ 93%-ը (2016թ.՝ 396-ից 334 կամ 97.7%-ի համեմատ): Նշված քրեական գործերով 36 ծանր հանցագործությունից 12-ը բացահայտված է, 6-ը՝  չբացահայտված, ինչպես նաև  քննության փուլում գտնվող 18 դեպքից 17-ով հայտնի են   կատարող անձինք։        

2017թ. 1-ին կիսամյակում հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել <> համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանելու և աճեցնելու 21, ինչպես նաև թմրամիջոց ապօրինի պահելու 1 դեպք: Հայտնաբերվել է ապօրինի ցանած և աճեցրած 210 հատ կանեփ և 47 հատ կակաչ տեսակի բույսեր, ինչպես նաև 7.6գ <> տեսակի թմրամիջոց: Չմշակված կանեփի զանգվածը կազմել է 5625.5կգ, իսկ կակաչը` 1.5կգ, որոնք ոչնչացվել են սահմանված կարգով:

Հաշվետու կիսամյակում  ոստիկանության քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 167  քրեական գործ (2016թ.՝ 176), այդ թվում  13-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2016թ.՝ 25), որոնցից ավարտված է 91-ը կամ 54.5%-ը, 2016թ.`  95  քրեական գործերի կամ 54%-ի համեմատ։       

2017թ. 1-ին կիսամյակում տեղամասային տեսուչների կողմից բացահայտվել է 79 հանցագործության դեպք (2016թ.՝ 97-ի համեմատ), որոնցից 18-ը ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործություններն են, ինչպես նաև հայտնաբերվել է հետախուզվող 20 պարտապան։

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար (2016թ.` 19), որոնց հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 38 (2016թ.`21) մարդ, իսկ մահացածների թիվը մնացել է նույնը` 5 մարդ

Օրակարգի երկրորդ հարցի՝ 2017թ. հունիսի 2-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ճանապարհային ոստիկանության¸ քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում ու տարածքային ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների մասին զեկույցը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։ 

Ոստիկանության ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքներով ի հայտ բերված թերություննների ու բացթողումների համար համակարգի 7 ծառայողներ ոստիկանության պետի հրամանով ենթարկվեցին կարգապահական տույժի։ 

Այնուհետև, ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ոստիկանության 2017թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի որոշման  նախագիծը։

Ոստիկանության պետը, ոստիկանության 2017թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները «բավարար» գնահատականի արժանացնելով, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել չբացահայտված հանցագործությունների՝ մասնավորապես բնակարանային գողությունների բացահայտման¸ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման¸  անհայտ կորած անձանց հայտնաբերման¸ անչափահասների նկատմամբ պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման¸ ինչպես նաև  նախկինում դատվածների և տարբեր պատճառներով ոստիկանության տեսադաշտում հայտնված  անձանց նկատմամբ հսկողության ակտիվացման ուղղություններով։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կարևորեց նաև տեղամասային տեսուչների ինստիտուտի կատարելագործման¸ ինչպես նաև ոստիկանությունում յուրաքանչյուր ծառայողի ըստ արձանագրած ցուցանիշների գնահատման  անհրաժեշտությունը։

«Մեր ծառայության արդյունավետության ապահովման արդյունավետության բարձրացման բանալին՝  օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի ապահովումն է։» Արդար ու անաչառ վերաբերմունքի շնորհիվ մենք կարող ենք հասնել լիարժեք հասարակական անվտանգության», - եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետը։