Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ



   Ի  կատարումն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ սույն թվականի 2017թ. հոկտեմբերի 16-ին Հանրապետության Նախագահի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների¸ սույն թվականի հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության անվտանգության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ լուծելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականները¸ ոստիկանության պետը մանրամասն կանգ առավ դրանց անշեղ իրականացման հրամայականին։   

Ամենաառաջնային հարթության վրա դասելով հասարակական կարգի և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները¸  այս գործում առավելագույն արդյունքների հասնելու նպատակով¸ ոստիկանության պետը մանրակրկիտ ուղորդման արժանացրեց  ինչպես ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման բաժնի¸ այնպես էլ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և մնացած բոլոր տարածքային ստորաբաժանումների  պատասխանատուներին։

«Բազմիցս բարձրաձայնել եմ¸ որ հասարակական անվտանգությունը անշեղ ապահովվելու համար անհրաժեշտ է ստեղծել լիարժեք արդարության մթնոլորտ։ Օրենքի առաջ հավասարության հանրահայտ սկզբունքի ամբողջական կատարմամբ է պայմանավորված  մեր պետության ներքին անվտանգությունը¸ այդ թվում հասարակական կարգի և երթևեկության անվտանգության ապահովումը էլ ավելի բարձրացնելու բաղադրիչը»¸ նշեց ոստիկանության պետը։

Նշված խնդիրների կյանքի կոչման համար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությանը հանձնարարեց ակտիվացնել հասարակության հետ համագործակցությունը՝ գործող «Թեժ գծի»՝ 047.950878 հեռախոսահամարի միջոցով քաղաքացիների ահազանգերով հնարավոր իրավախախտումները¸ այդ թվում հասարակական կարգի և երթևեկության  կանոնների խախտումները կանխելու կամ դրանք կատարող անձանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար։