Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ



GrishՀարցBarev dzez. Mi harc dzez paron naxarar partadir liti L.X.h. qaxaqaci lises vor karoxanas carael lernayin xarabaxum.? 
Պատասխան

Հարգելի Գրիշ

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հետ կապված հարցերը օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը: 

Եթե Դուք հանդիսանում եք այլ պետության քաղաքացի , ապա տեղեկացնում ենք, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության քաղաքացի, դա նախատեսված է կողմերի միջև կնքված միջազգային ակտերով:

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ  օրենքի 11-րդ հոդվածի ԼՂՀ ոստիկանությունում ծառայության կարող է անցնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին:

10.05.2017 00:51GrishՀարցBarev dzez. Vonc jaroxenq darnal LX.H qaxaqaci

24.04.2017 17:06Հարութ ՀաջինՀարցՀարգելի Ղարաբաղի Ճանապարհային ոստիկանություն, ինչպես կարող եմ Հադրութի շրջանում ստանալ վարորդական իրավունք, եթե գրանցումս Երևանի է, բայց այստեղ եմ բնակվում ՞։ Շնորհակալություն։ 
Պատասխան

Հարգելի Հարութ Հաջին, տեղեկացնում ենք Ձեզ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիները, իսկ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու իրավասությունը ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնինն է, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի 111 հասցեում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, Դուք պետք է անձամբ ներկայանաք ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժին՝ ներկայացնելով փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք, անձնագիրը և նախնական 3 000 դրամ պետտուրք՝ տեսական քննությանը մասնակցելու համար, որը դրական հանձնելու դեպքում կվճարեք ևս 25 000 դրամ պետտուրք և կմասնակցեք գործնական քննությանը, որը և դրական հանձնելու դեպքում տեղում կտրվի վարորդական իրավունքի վկայական:

Ավելացնենք նաև, որ տեսական քննությունները ընդունվում են հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ տեսական քննության հարցաշարերը կարող եք գտնել համացանցի www.police.am և www.varord.am կայքերում:

15.04.2017 13:34ԷրիկՀարցՏեխզննման ժամանակի սպառումից հետո իրավունք կա անմիջապես տուգանելու, թե պետք է զգուշացնել: Նախապես շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Էրիկ, համաձայն ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.4 հոդվածի, եթե տեխզննման կտրոնը բացակայում է տրանսպորտային միջոցի սահմանված տեղից, ապա գործող կտրոնն անմիջապես փակցնելու դեպքում վարորդը վարչական պատասխանատվությունից ազատվում է, իսկ անմիջապես խախտման հիմքը չվերացնելու դեպքում վարորդը ենթակա է վարչական պատասխանատվության 20.000 դրամ տուգանքի չափով:

06.03.2017 16:19ՆարինեՀարցՄԵԾԱՐԳՈ պ-ն ՆԱԽԱՐԱՐ, Կարո՞ղ է արդյոք դպրոցի նախկին տնօրենը, ով ազատվել է աշխատանքից, տարբեր կեղծիքներ կատարելով գումար վատնելու պատճառով, շարունակել աշխատել համապատասխան դպրոցում պարբերաբար ստեղծելով խռովություն,անախորժ մթնոլորտ ուսուցչական կոլեկտիվում: Կանխավ շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Նարինե, ուսումնական հաստատություններում աշխատանքի տեղավորելու կամ աշխատանքից ազատելու իրավասությունը պատկանում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը: Ուստի Ձեզ մտահոգող հարցով կարող եք դիմել իրավասու նախարարությանը:

27.01.2017 14:12ԶառաՀարցԻսկ կներեք աշխատանքի համար որտեղ կարող ենք գրանցվել? Որպեսզի թափուր աշխատատեղ լինելու դեպքում կանչեն: 
Պատասխան

Հարգելի Զառա, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ԼՂՀ ոստիկանության կադրերի բաժին (հեռ. 047 94-61-02):

12.01.2017 21:39ԶառաՀարցՀարգելի պարոն նախարար ես 18 տարեկան եմ, սովորում եմ համալսարանում հայոց լեզու և գրականության բաժինում, շատ մեծ ցանկություն ունեմ աշխատելու ԼՂՀ ոստիկանությունում, ուզում եմ իմանալ կա համապատասխան աշխատանք? Կանխավ շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Զառա, տեղեկացնում ենք, որ ԼՂՀ ոստիկանությունում Ձեր որակավորմամբ համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով հնարավոր չի Ձեր խնդրանքը բավարարել:

27.10.2016 19:22ԱնահիտՀարցՀարգելի պարոն Աղաջանյան,անձնագիրն օտար պետություններում վավեր լինելու նշումը կատարելիս անձնագրային բաժանմունքներում արական սեռի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:Ասացեք խնդրեմ ինչ տեղեկանքի մասին է նշվում և ով է այն տրամադրում:Շնորհակալություն:

06.10.2016 23:15Սոնա ՀամբարձումյանՀարցՀարգարժան պարոն Աղաջանյան, Ես՝ Սոնա Անուշևանի Համբարձումյանս, այժմ դասախոսում եմ Գրիգոր Նարեկացի համալսարանում, սակայն շատ եմ ցանկանում իմ հմտություններն ու գիտական կարողություններն օգտագործել ի շահ ԼՂՀ ոստիկանության, քանի որ ես շատ եմ կարևորում ոստիկանի տեղն ու դերը մեր պետության զարգացման գործում: Ունեմ բարձրագույն իրավագիտական կրթություն /մագիստրոսի աստիճան/, տիրապետում եմ համակարգչային մի շարք կարևոր ծրագրերի, լավ գիտեմ անգլերեն և ռուսերեն լեզուներ, և ունեմ շատ այլ հատկանիշներ, որոնք օգնում են ինձ պատասխանատու և կազմակերպված աշխատել ու վայելել աշխատակիցների հարգանքը: Խնդրում եմ Ձեզ աջակցել ինձ ծառայության անցնել ԼՂՀ ոստիկանությունում: Շնորհակալություն:

15.08.2016 11:16ՏիգրանՀարցՀարգելի պարոն Աղաջանյան,ես Տիգրանն եմ 24 տարեկան,աշխատում եմ ԼՂՀ զինված ուժերում 2013թ-ից,որպես N___զորամասի պայմանագրային սերժանտ,հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ,սպասում եմ նոր հրամանի որպեսզի նշանակվեմ հետախուզական դասակի պետ:Այս տարի ընդունվել եմ Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմական ֆակուլտետը,իմ մեծ զբաղվածության պատճառով ամիսը 7 օրեմ կարողանում տրամադրել ընտանիքիս այնել 07:00-ից հետո,ամուսնացած եմ ,ունեմ մեկ տարեկան տղա,կուզենայի իմանալ զինված ուժերից ձեր համակարգ կարող եմ տեղափոխվել աշխատելու...ՈՒզում եմ ծառայել ԼՂՀ ին,լինի դա Բանակե ,թե ոստիկանական համակարգը:Խնդրում եմ արձագանքել իմ հարցին:Ի դեպ կինս ավարտել Է ԱրՊՀ իրավագիտություն բաժինը և եթե ստացվեր ուրախ կլինեյինք Ընտանիքով նվիրվել ԼՂՀ Ոստիկանության համակարգին:Կանխավ Շնորհակալություն

29.07.2016 23:41Վլադիմիր ԳասպարյանՀարցՀարգելի փոխգնդապետ Վ. Խաչատրյան Կցանկանայի իմանալ, թե ինչպես է պատահում, որ երբ 5 հոգով (որոնցից մեկը ոստիկան), առանց պատճառի դաժան ծեծի են ենթարկում երիտասարդի, հետո կաևող են ազատ ման գալ քաղաքում` իրենց անպատիժ լինելով, ահ տարածելով մարդկանց մեջ: Նշեմ, որ խոսքը վերաբերում է սույն թվականի հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 5-ին անհայտ պատճառներով ծեծված, Միջնավան քաղաքում ապրող Հարութ Սուջայանի գործին: Եթե տեղյակ չեք ասեմ, որ ծեծողներ ոմն Արոն իր որդիների ու ձեր աշխատակցի հետ ազատության մեջ են և անգամ գործով զբաղվող Դերո Սաֆարյանը չի թողնում, որ տուժածը ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն մեր համար վստահելի բուժ. հաստատությունում, պնդելով միայն իրենց բժշկին (ում իհարկե մենք հասկանալի պատճառներով չենք վստահում): Մենք իհարկե գիտակցում ենք, որ ձգձգելով դատական բժշկի այցը նրանք ակնկալում են թարմ վերքերի հնարավորինս վերականգնմանը: Ակնկալում ենք ձեր անմիջական արդար միջամտությանը գործին և մեղավորների օրինական պատժին, որը նաև ձեր համակարգի պատիվն է: Շնորհակալություն ուշադրության համար

13.07.2016 15:57ՎիկտորյաՀարցԲարև Ձեզ, իմ անձնագրի ժամկետը լրացել է, ցանկանում եմ երկարացնել:Հաշվառված եմ ԼՂՀ Շահումյանի շրջան, գ. Մանաշիդ:Հարցս հետևյալն է` Կարող եմ գնալ Ստեպանակերտում երկարացնել, թե պետք է անպայման հասնեմ Շահումյանի շրջան? Կանխավ շնորհակալություն:

09.07.2016 22:32Կարեն ԿարապետյանՀարցՀարգելի պարոն Աղաջանյան։ Ես՝ Կարեն Կարապետյանս 2011 թվականից հաշվատված եմ ԼՂՀ Շահումյանի շրջ. ք. Քարվաճառում։ Մեկ ամիս առաջ Հրազդանի անձնագրային բաժանմունքում դիմում ներկայացրեցի որպեսզի հաշվառվեմ Հրազդան քաղաքում։Հրազդանի զինկոմիսարիատում հաշվառվեցի և եկա ԼՂՀ։ Սակայն Քարվաճառի զինկոմիսարիատից և անձնագրային բաժանմունքից հաշվառումից չհանեցին։ Հիմա ստացվումա, որ երկու զինկոմիսարիատում հաշվառված եմ։ Խնդրում եմ աջակցել։ Նախապես շնորհակալություն։ 
Պատասխան

Հարգելի Կարեն Կարապետյան, ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացուն ոստիկանության մարմինները ըստ բնակության վայրի կարող են հաշվառել կամ հաշվառումից հանել միայն նրանց տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական փաստաթղթերում զինվորական հաշվառման վերաբերյալ համապատասխան նշումների առկայության դեպքում: Ուստի Ձեզ անհրաժեշտ է դիմել ԼՂՀ համապատասխան լիազոր մարմին՝ զինվորական հաշվառումից դուրս գալու համար, որը ըստ բնակության վայրի հաշվառումից հանելու պարտադիր պայման է: 

06.06.2016 12:33VardanՀարցBarev dzez,es sovorum em HH vostikanutyan akademiayi iravagitutyun fakultetum,unem erevani grancum grancums poxelu depqum karox em Karabaxum vostikanutyun ashxatel?karabaxi grancum stanalu depqum

02.06.2016 13:28VardanՀարցBarev dzez,yes sovorum em HH vostikanutyanakademiayi iravabanutyan fakultetum 3rd kursum 1 taruc avartelu em usums,sakayn grancvac em Erevanum bayc uzum em ashxatel Stepanakerti vostikanutyunum,inch e peyq aydtex ashxatelu hamar?vor xndrem kmanramasneq gorci ancnelu hangamanqerny?

19.05.2016 14:13ԿրիստինաՀարցԲարև Ձեզ, Ես ԼՂՀ Մարտունի քաղաքից եմ, սովորում եմ ՀՀ ոստիկանության ակադեմիայում իրավագիտություն ֆակուլտետում ցանկանում եմ իմանալ ավարտելուց հետո հնարավոր է ԼՂՀ-ում աշխատել որպես քննիչ

02.05.2016 01:26ТАДЕВОСЯН НОРАЙР АЛЕКСЕЕВИЧՀարցПрошу Вас направить мне на электронную почту справку следующего содержания: СПРАВКА Дана Тадевосяну Норайру Алексеевичу 23.02.1990 года рождения, в том, что он не является гражданином НКР. Прошу заверить документ гербовой печатью и подписью сотрудника паспортно-визовой службы НКР. При возможности прошу направить справку на русском языке.

04.02.2016 23:58Գայանե ՇաբունցՀարցԲարև Ձեզ: Գրանցված եմ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բարկուշատ գյուղում: Անձնագրիս վավերականության ժամկետը լրացել է: Նորը ստանալու կարգին ծանոթացել եմ սույն կայքի հարց ու պատասխանի միջոցով: Ուզում եմ ճշտել ՀՀ սահմանը հատելու համար նոր ԼՂՀ անձնագրիս մեջ պետք է վիզա խփենք և որտեղ? թե պետք է ՀՀ-ում ստանամ կենսաչափական և մյուս անձնագրերը:Կանխավ շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Շաբունց Գայանե, ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ձեր անձնագրի փոխանակման համար անհրաժեշտ է ներկայանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի անձնագրային ծառայություն, ներկայացնել փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում, 35x45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր) և պետական տուրքի վճարման անդորրագիր (1000 ՀՀ դրամ):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետություններ մեկնելու նպատակով ՀՀ սահմանը հատելու համար Ձեր նոր անձնագրում պետք է կատարվի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում (վիզա)՝ մինչև 5 տարի ժամկետով (ժամկետն ըստ Ձեր ցանկության), որը կատարելու համար անհրաժեշտ է ներկայանալ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, ներկայացնել անձնագիրը և պետական տուրքի վճարման անդորրագիրը (յուրաքանչյուր տարվա համար 1000 ՀՀ դրամ):


10.11.2015 10:17ԱրտուշՀարցՀՀ-ում քաղաքացիություն ստանալու մասին խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին՝ հարսս հաշվառված է Հադրութի շրջանի Տող գյուղում, տղաս զինվորական է, և սույն թվականի օգոստոս ամսին տեղափոխվել է ՀՀ՝ զինվորական ծառայությունը այստեղ շարունակելու նպատակով, հիմա հարց է առաջացել հարսիս հաշվառումից հանելու և ՀՀ-ում հաշվառելու հետ կապված, խնդրում եմ բացատրեք կարգը: Նախապես շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Արտուշ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման համաձայն՝ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին՝ նոր բնակության վայրում հաշվառվելու համար՝ ներկայացնելով անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

06.10.2015 09:48ԷՐԻԿՀարցՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ,ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՄԻ ՀԱՐՑ,ԵՍ ԱՎԱՐՏԵԼ ԵՄ ԳՅՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋՆ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԳԵՏ,2012 ԹՎԱԿԱՆԻՑ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԲԱԺՆՈՒՄ 4-ՐԴ ԿՈՒՐՍՈՒՄ,ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵ,ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ Ե ՄՆԱՑԵԼ.ՀԱՐՑՍ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է,ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵՄ ՁԵԶ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ??????????

31.07.2015 14:56AshotՀարցПисьмо благодарности Уважаемое руководство Полиции Нагорно-Карабахской Республики! Мы желаем довести до Вашего сведения, что капитан милиции Вреж Ромикович Саакян, 1974 года рождения, участник Арцахской освободительной войны, участковый уполномоченный Полиции Нагорно-Карабахской Республики с многолетним стажем, ответственно и с честью выполняет свои служебные обязанности по защите прав граждан. Благодаря его последовательной работе в селе Гиши строго соблюдается общественный порядок и практически нет правонарушений. Вреж Саакян поддерживает ровные и благожелательные отношения как с местным руководством, так и населением, пользуется всеобщим уважением. От всей души выражаем ему благодарность за ответственный подход к делу и отношение к людям. Группа жителей сёл Гиши

04.07.2015 12:39ՀերմինեՀարցՇնորհակալագիր Հարգելի պարոն Կ.Աղաջանյան թուլյ տվեք իմ երախտիքի խոսքը հղել Ձեզ, Ձեր տեղակալ պարոն Բ.Ենգիբարյանին և առհասարակ Ձեր ողջ անձնակազմին հասարակ քաղաքացիների հանդեպ բայրացակամ լինելու նրանց օգնելու պատրաստակամության համար: Շնորհակալ եմ իմ նամակին այդքան շուտ արձագանքելու, անձամբ ինձ ընդունելու,իմ հարցին նախնական լուծում տալու և ամենակարևորը մարդկային ջերմ վերաբերմունքի համար:Ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին և վստահեցնել ,որ մեր երկիրը ունի իսկապես գործող և հետևողական համակարգ: Բոլորիս մաղթում եմ խաղաղ երկիր և Ձեզ անփորձանք ծառայություն:Հարգանքներով` Հ.Մովսեսյան:

02.07.2015 17:24ՀերմինեՀարցՄեծարգո պրն նախարար ես 27 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, մեծ ցանկություն ունեմ Ձեր ղեկավարած համակարգում աշխատելու ուզում եմ իմանալ միթե չկա այնպիսի աշխատանք որի դեպքում մասնագիտական կրթությունը պարտադիր չէ: Կարծում եմ կկարողանամ շատ թե քիչ օգտակար լինել:Ուժ ու կորով եմ մաղթում Ձեզ: Կանխավ շնորհակալություն: 
Պատասխան

Հարգելի Հերմինե, վաղը՝ հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին, հրավիրում ենք Ձեզ ԼՂՀ ոստիկանություն՝ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանի մոտ:

30.06.2015 22:48Նինա ՄամաջանյանՀարցԵս անձնագիր ստացել եմ ՀՀ-ում, որից հետո տեղափոխվել եմ ԼՂՀ մշտական բնակության, մինչև օրս հաշվառված եմ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Հիմա անջնագրիս վավերականության ժամկետև լրացել է 28.06.2015 թ. և պետք է նոր անձնագիր ստանամ, ինչքան է տևելու գործընթացը և ինչ կարգով/տուրքեր, մուծումներ և այլն/ 
Պատասխան

Հարգելի Մամաջանյան Նինա, ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղից է քաղաքացին ստացել նախկին անձնագիրը, անձնագիր փոխանակելու գործողությունները կատարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունները` ըստ քաղաքացու հաշվառման վայրի (Ձեր պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի անձնագրային ծառայությունը),

- անձնագիրը փոխանակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները ներկայացնում են.

1) փոխանակման ենթակա անձնագիրը,