ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների
2012թ. օպերատիվ-ծառայողական գործունեության
արդյունքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր գծերով գրանցվել է 393 հանցագործության դեպք (2011թ. 368), աճը կազմել է 6,8% կամ 25 դեպք, ընդ որում գրանցված հանցագործություններից 80-ը կամ 20,4%-ը կատարվել է նախորդ տարիներին:
Նշված 80 հանցագործություններից 43-ը կամ 53,8%-ը տնտեսական ոլորտի հանցագործություններ են, իսկ նման կարգի քրեական հետախուզության գծով կատարված 33 հանցագործություններից 11-ը կամ 33,3%-ը գողության դեպքեր են, որոնք ի հայտ են բերվել նախկին տարիներին հարուցված և հաշվետու ժամանակահատվածում վերսկսված քրեական գործերի նախաքննության ընթացքում:
Որպես դրական միտում հարկ է նշել, որ 45,1%-ով (113-ից 62) նվազել է ծանր և 12,5%-ով (8-ից 7) առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:
Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների քանակը, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 6,6%-ով (271-ից 253):
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (79-ից 96), տնտեսական գործունեության (12-ից 17) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (41-ից 54) դեմ ուղղված հանցագործությունների քանակները, փոխարենը նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը (173-ից 146), իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը մնացել է անփոփոխ (48-48):
Որպես դրական միտում պետք է նշել, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում որոշակի նվազում է արձանագրվել սպանության (5-ից 3), սպանության փորձի (1-ից 0), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (7-ից 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (12-ից 7) դեպքերով: Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճել են ԼՂՀ քր.օր-ի 242 հոդվածով նախատեսված ճանապարհատրանսպորտային պատահարների (4-ից 9), այդ թվում մահվան ելքով (4-8) և խուլիգանության (15-ից 19) դեպքերը:
Սեփականության դեմ ուղղված ոտնձգություններում նվազում է արձանագրվել ավազակության (2-ից 1), գողության (120-ից 93), այդ թվում բնակարանային (38-ից 35), խարդախության (15-ից 14), անձնական գույքի յուրացման կամ վատնման (10-ից 1) դեպքերով, միևնույն ժամանակ այս խմբում աճել են կողոպուտի (1-ից 2) և պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման (16-ից 25) դեպքերը:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում նվազել են ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության (1-ից 0) և ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության (2-ից 0) դեպքերը, իսկ պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմումª իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը (11-ից 5):
Որպես դրական միտում անհրաժեշտ է նշել լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշների աճը: Այսպես 16-ով (28-ից 44) աճել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, այդ թվում 18-ով (23-ից 41) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, 2-ով (2-ից 4) հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու և 10-ով (1-ից 11) կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը:
Փոխարենը 9-ով (23-ից 14) նվազել են հրազեն, ռազմամթերք պահելու, պատրաստելու և 5-ով (5-ից 0) իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Անփոփոխ է մնացել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերի քանակը (3-3):
Ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 42 միավոր հրազեն (2011թ. 32-ի դիմաց):
Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 27,2 (2011թ. 25,6-ի դիմաց), այսինքն նկատվել է հանցավորության մակարդակի աճի միտում:
Իսկ ահա քրեական հետախուզության գծով հանցագործությունների համատեքստում նկատվում է հանցավորության մակարդակի նվազման միտում: Հաշվետու տարում նշված ցուցանիշը կազմել է 17,5 (2011թ. 18,9-ի դիմաց):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր գծերով (293-ից 346), այնպես էլ քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց թվի աճ (206-ից 244), որոնցից քրեական պատասխանատվության են ենթարկվել 212 անձ (169-ի դիմաց), իսկ 32-ի նկատմամբ (37-ի դիմաց) գործը կարճվել է կամ նյութերը մերժվել ոչ արդարացնող հիմքերով:
Նախորդ տարվա համեմատ հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը աճել է 8-ով (6-ից 14), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակըª նույնպես 8-ով (7-ից 15):
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի, ինչպես նաև աշխատանքային ծանրաբեռնվածության աճի պարագայում, առանձին ուղղություններով ևս արձանագրվել է ցուցանիշների որոշակի աճ:
Այսպես, 0,7%-ով (90,9%-ից 91,6%) աճել են հաշվետու տարում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, 0,2%-ով (94,1%-ից 94,3%) միջին ծանրության, 5,0%-ով (75,0%-ից 80,0%) առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Փոխարենը 10,9%-ով (92,7%-ից 81,8%) նվազել են ծանր և 0,9%-ով (88,8%-ից 87,9%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:
1,3%-ով (88,8%-ից 90,1%) բարելավվել են վարույթում գտնվող քրեական գործերով, 2,1%-ով (90,7%-ից 92,8%) միջին ծանրության, 10%-ով (70,0%-ից 80,0%) առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետության ցուցանիշները:
Փոխարենը 10,6% (89,9%-ից 79,3%) նվազել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:
Հրազենի գործադրմամբ կատարված միակ հանցագործությունը բացահայտված է:
Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնացել է անփոփոխ (5-5) :
Բավականին արդյունավետ աշխատանքներ են կատարվել լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ: Որպես դրական միտում հարկ է նշել, որ 100%-անոց բացահայտման ցուցանիշներ են արձանագրվել հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերով:
ԼՂՀ տարածքում կազմակերպվել և անց են կացվել ՙԿանեփ-կակաչ-2012՚ համալիր կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որոնց արդյունքում ի հայտ են բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 8 դեպք, արդյունքում առգրավվել և ոչնչացվել են 10կգ 410 գրամ կանեփանման բույսի զանգված, 6,3 գրամ մարիխուանա, ինչպես նաև վայրի կանեփի 4674 կգ և 1 կգ անմշակ կակաչի զանգվածներ:
2012թ. ընթացքում վարչության վարույթում քննվել է 344 քրեական գործ (350-ի դիմաց), նվազումը կազմել է 6 քրեական գործ կամ 1,7%:
Հաշվետու ժամանակահատվածում 4-ով (15-ից 19) աճել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները:
Հաշվետու տարում քաղաքացիներին տրվել է 7316 անձնագիր (5599-ի դիմաց), որոնցից 1426-ըª 16 տարին չլրացած քաղաքացիներին (965-ի դիմաց):
Ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հաշվետու տարում հանրապետության տարածքում հաջողվել է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարների աճը (51-51), սակայն զոհերի և վիրավորների ցուցանիշները աճել են համապատասխանաբար 7-ով (6-ից 13) և 8-ով (80-ից 88):