ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Գ Լ ՈՒ Խ 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- պետական կառավարման մարմնի ղեկավար,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,
- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ, այդ թվում` ոստիկանության շրջանային բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,
- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ,
3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.
31) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.
4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. Ոստիկանության բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
3. Ոստիկանության փոխգնդապետի, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:
41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
1.Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է):
3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:
4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:
5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:
Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- ոստիկանության ավագ` 3 տարի,
- ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,
- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- ոստիկանության կապիտան` 3 տարի,
- ոստիկանության մայոր` 4 տարի.
21) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
Հոդված 8. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:
Հոդված 9. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՋԵՑՎԱԾ ԿՈՉՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:
Հոդված 10. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ
Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
|
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
|
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԿՈՉՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ
|
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱՆ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ
|
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐԺԱՆՏ
|

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ
|