ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐՏՅՈՄ ԱՆԱՏՈԼԻԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ
Ծնվել է 1978թ. հուլիսի 4-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում:
2008թ. ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
1995-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
1999թ.նոյեմբերի 20-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանում։
1999թ.դեկտեմբերի 24-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում՝ ՆԳՆ շտաբի հերթապահ մասի տեսուչ հերթապահ, այնուհետև ՆԳՆ շտաբի հերթապահ մասի պետի օգնական-օպերատիվ հերթապահ:
2009թ. նշանակվել է ԼՂՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ:
2017թ.-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ - հերթապահ մասի պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։
ԱՀ նախագահի հրամանագրով հունվարի 27-ին ԱՀ ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող ոստիկանության պետ։
Պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Համագործակցության ամրապնդման համար», «Օրենքի պատվար» և «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 4 զավակ։