• Ստորաբաժանումներ
  • Ոստիկանության պետ
  • Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
    Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
    Ցուցակ 1 Ցուցակ 2
    Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
    Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
    Հետախուզվում են Անհայտ կորած
    ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

    ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

    ԹԵԺ ԳԻԾ

    Լրահոս 19.03.2024 Արխիվ



     

    ՆՈՐԱՅՐ ՇԱԲՈՅԻ ԲԱԲԱՅԱՆ


    ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետի առաջին տեղակալ,
    ոստիկանության գեներալ-մայոր 

     

     

     

     

    Ծնվել է 1977թ. ապրիլի 9-ին, ՀՀ Կապան քաղաքում:

    1999թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Նախնական ռազմական պատրաստականություն և ֆիզկուլտուրա» բաժինը:

    2005թ.-ին ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

    1995-1997թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:


    1999թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2001թ. նոյեմբերի 1-ը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ-ում, Կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերլիազորի պաշտոնում:

    2001-2002թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչության ՕՀՎ ավագ օպերլիազորի պաշտոնում:

    2003-2007թթ. աշխատել է ԼՂՀ գլխավոր դատախազությունում:

    2010թ.դեպտեմբերի 2-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ծառայել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում:

    2013թ. մայիսի 3-ից մինչև 2020թ. հունիսի 9-ը ծառայել է ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի պաշտոնում:

    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ.հունիսի 9-ի հրամանագրով    նշանակվել է  ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։

    ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

    Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ», «Օրենքի պատվար» և «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով:

    Հասարակական կարգի պահպանության գործում ունեցած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար և Ոստիկանության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ, ԱՀ նախագահի 2021թ նոյեմբերի 29-ի հրամանագրով, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 

    2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

    Ամուսնացած է, ունի 2 զավակ:


    Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00

    Հեռ. (047) 94-08-50

     

                                           ՎՐՈՒՅՐ ՎԱԼԵՐԻԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

                                     ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ,

                                             ոստիկանության գեներալ-մայոր

     

     

     

     
      

    Ծնվել է 1975թ. մայիսի 28-ին, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում:

    1998թ. ավարտել է Անկախ էկոլոգո - քաղաքագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը:

    2012թ.ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։

    1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:

    1996թ. փետրվարի 20-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳ Շուշիի շրջանային բաժնի օպերլիազորի պաշտոնում:

    2000թ.նշանակվել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում:

    2002թ.ապրիլի 29-ին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին։

    2002թ.նոյեմբերին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

    2008թ. ապրիլի 9-ին նշանակվել է ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին:

    2011թ. նոյեմբերի 10-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի պաշտոնում:

    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ։

    Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2018թ.պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

    ԱՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Օրենքի պատվար», «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Օրենքի պատվար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն» մեդալներով։ Պարգևատրվել է նաև «Մայրական երախտագիտություն», «ԵԿՄ-20 տարի», «Հայրենյաց պաշտպան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով։ 

    2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ 

    Ամուսնացած է, ունի 2 զավակ:


    Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
    Հեռ. (047) 94-34-14