Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.07.2024 Արխիվ

02.09.2023 12:33

Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է
Հարգելի ՛ հայրենակիցներ
 
Արցախի նորագույն պատմության մեջ սեպտեմբերի 2-ը` Արցախի Հանրապետության հռչակման օրն է:
 
Անկախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական բարդ իրադրությունից ու պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից, այս օրը արցախահայության երազանքի օրն է, որն ամրագրվեց 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում:
 
Ուստի, արդեն 32 տարի է, ինչ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականություն է:
 
Արցախի Հանրապետությունը հռչակվեց մեր երկրի համար բարդ ու անհուսալի թվացող ժամանակաշրջանում: Հայրենիք ունենալու ցանկությունը մեծ էր, նրա անկախությունը պահելու գինը՝ թանկ:
 
Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի:
 
Փա՜ռք և խոնարհում Արցախի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, փա՜ռք ու պատիվ հայրենիքի անվտանգությունը և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանող նվիրյալներին:
 
32 տարի առաջ մենք հավատում էինք անկախության գաղափարին, որի ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով: Այսօր էլ, մեզ պատուհասած այս փորձությունը՝ զրկանքներն ու աղետալի իրավիճակը, մեզ այլ ելք չի թողել քան շարունակել պայքարը՝ հանուն Արցախի Հանրապետության, հանուն նրա անկախության և ինքնորոշման:
 
Ուժ, տոկունություն և ամուր կամք մեր ժողովրդին:
 
Հարգանքով՝ Ներքին գործերի նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ