Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.06.2024 Արխիվ

12.09.2023 00:32

Խարդախները նոր սխեմա են օգտագործում. ՏԿՀԴՊ վարչությունն Արցախի բնակիչներին զգոնության կոչ է անում

Խարդախները նոր սխեմա են օգտագործում. ՏԿՀԴՊ վարչությունն Արցախի բնակիչներին զգոնության կոչ է անում
Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում ենարժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։
 
ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը: Մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ:
 
Խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:
 
Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:
 
Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանակային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:
 
Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։
 
Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
 
Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։