ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2023 11:18
Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 24-ը ներառյալ

Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմավորման, հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերն ընդունելու, քննարկելու և թեկնածուներին ընտրելու, ինչպես նաև հասարակական միավորումների տվյալների շտեմարանի ձևավորման և վարման նպատակով Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններին առաջարկում ենք Արցախի Հանրապետության ոստիկանություն (ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 38) ներկայացնել Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում` Արցախի ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ հայտ:
Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 24-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին և ժամերին:
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- հասարակական միավորման կանոնադրության պատճեն
- Կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի N 184-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին տեղեկանք
- հասարակական միավորման ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանալու դեպքում տվյալ փաստը հաստատող փաստաթղթի պատճեն, իսկ հասարակական միավորման անդամ հանդիսանալու դեպքում՝ հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագիր:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար¸ ով դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ։
Մանրամասն տեղեկությունների մասին կարող եք զանգահարել 97-18-69 հեռախոսահամարով, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության ներքին անվտանգության ծառայություն (էլեկտրոնային փոստի հասցե՝ nac@police.nk.am)։