ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.03.2022 17:07
Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը Խնապատի և Փառուխի ուղղությամբ
![Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը Խնապատի և Փառուխի ուղղությամբ Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը Խնապատի և Փառուխի ուղղությամբ](/resources/police/img/news/big/1647004202,4096.jpeg)
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը:
***