Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.05.2024 Արխիվ

15.08.2023 13:49

ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է

 ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 29-ին ընդունված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով, որի նախագիծը մշակել և ներկայացրել է ՆԳ նախարարությունը, համաներում է տարածվել ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ, որոնց վրա տարածումը բխում է նշված օրենքի պահանջից։
 
Մասնավորապես,տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց հնարավորություն է ընձեռնվել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար անցկացվող որակավորման քննություններին։
 
Իսկ տուգանքի տեսքով պատասխանատվության ենթարկված անձինք ազատվել են կայացված որոշումներով նշանակված տուգանքի կեսը վճարելու պարտականությունից, եթե նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում նշանակված տույժի գումարի կեսը վճարվել է:
 
Համաներում չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» 2021 թվականի օգոստոսի 6-ին ՀՕ-95-Ն օրենքով ազատվել են տրանսպորտային միջոցներ վարելու` հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից։
 
Օրենքի ընդունման նպատակը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված դժվար կացության մեջ հայտնված անձանց ֆինանսական բեռը թեթևացնելն ու վարորդությամբ եկամուտ ձեռք բերող անձանց վիճակը բարելավելն է։
 
Տեղեկատու հեռ. 047974340